Մունետիկ

Հրդեհ՝ Վանաձորի «ԱՅԳ»  ռեստորանում

Հունիսի 24-ին,  խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի թիվ 6 հասցեում գործող «ԱՅԳ»  ռեստորանային համալիրի տանիքում:  

Ժամանել են ԱԻՆ ՓԾ Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և 1 մարտական հաշվարկ՝ թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Այրվել է ռեստորանային համալիրի խոհանոցի մոտ 280 քմ փայտյա կառուցատարրերից մոտ 6 քմ-ն ու մինչև հրջեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *