Մունետիկ

Հիշատակի և խոնարհման միջոցառում՝ ի հիշատակ Կարին-Էզրում գործողության հերոսների

Վանաձորում հիշատակվել են Կարին-Էզրում գործողության  տղաների հիշատակը: 1982 թ օգոստոսի 7-ը պատմության մեջ հայտնի է Կարին-Էզրում գործողությամբ,  որով հայ վրիժառուները  նպատակ ունեին Հայկական Հարցը իրավական նոր հարթություն տեղափոխելու և աշխարհի ուշադրությունը Հայ Դատի վրա սևեռելու:

 Հիշատակվել են 1982-ի կարևորագույն դեպքերն ու դեմքերը. թե ինչպես Զոհրապ Սարգսյանը գլխավորեվ ռազմական գործողություն, որի արդյունքում  տղաները ատրճանակներով և նռնակներով զինված մուտք գործեցին Անկարայի Էսենպողա միջազգային օդանավակայան։ Գործողության թիրախը թուրքական զինված ուժերի ներկայացուցիչներն ու անձնագրային հսկողության աշխատակիցներն էին։ Թուրքական զորքերի արձակած գնդակներից եղան նաև զոհեր ու վիրավորներ։ Մահապարտների ջոկատի անդամներից ծանր վիրավորվեց, ուշագնաց վիճակում գերի ընկավ և 6 ամիս անց մահապատժի ենթարկվեց Լևոն Էքմեքճյանը: Հրամանատար Զոհրապ Սարգսյանը զինամթերքի սպառվելուց հետո ինքնասպան եղավ՝ վերջին փամփուշտով, իսկ մյուս անդամները վերադարձան զորանոցներ։ Ընդհանուր հաշվով մարտական գործողությունների ընթացքում սպանվեց շուրջ 40 և վիրավորվեց 113 մարդ։ Պատահական բոլոր անցորդները սպանվեցին թուրքական ուժերի գնդակներից։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *