Արայիկ Անանյանը, ով ականատես է եղել ընտանեկան բռնությանը, անտարբեր չի գտնվել փողոցում ամուսնու կողմից կնոջը դանակահարելու դեպքին և փրկել է երևանի բնակչուհու կյանքը:
2022 թվականի հունիսի 17-ին, հասարակական տրանսպորտի կանգառում ամուսինը մոտեցել է կնոջը՝ վիճաբանել նրա հետ, ձեռքով բռնել պարանոցից, ասել, որ կսպանի, դանակով հարվածներ հասցրել պարանոցին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Արայիկ Անանյանը չի մտածել, որ դա «ամուսինների ընտանեկան գործն է՝ ավելի լավ է չխառնվել» և փրկել է կնոջ կյանքը: Հենց այդպիսի վարքագիծն է կանխում ընատենկան բռնությունը և կնասպանությունը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանցագործության կանխման ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար ՀՀ քաղաքացի Արայիկ Անանյանին պարգևատրել է շնորհակալագրով:
Դեպքի առընչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բռնություն գործադրած անձը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ գլխավոր դատախազը պարգևատրել է կնասպանության դեպքը կանխած քաղաքացուն

0 Մեկնաբանություն