Մունետիկ

Հայտարարվել է մրցույթ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար, որին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել լրագրության, հեռուստառադիո հեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի հեղինակավոր գործիչներ, բարձրագույն կրթությամբ և հայերեն լեզվի իմացությամբ:

Թափուր պաշտոնի համար ներկայացված պայմանների, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և հայտի ձևերի վերաբերյալ տեղեկատվությունն հրապարակվել է ՀՌ հանձնաժողովի պաշտոնական և Ազդարար կայքէջերում  և այստեղ:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ հայտարարության հրապարակելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում:

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 28:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *