՛՛Հատուկ ծրագրեր չկան, պետք է աշխատել, աշխատել, աշխատել՛՛:
Լոռու մարզպետարանում ինտեգրված սոցիալական ծառայությունների շրջանակում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն տրամադրելու և 2018թ-ին ծրագրված աշխատանքները ներկայացնելու նպատակով աշխատանքային քննարկում է հրավիրվել, որը վարում էր մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Համակարգը հանգամանորեն ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը, ով նշեց, որ սոցիալական աջակցության 18 տեղեկատվական շտեմարանները միավորող ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը ամբողջովին փոխում է երկրում մատուցվող սոցիալական ծառայությունների հասանելիությունը և որակը:
0 Մեկնաբանություն