Մունետիկ

«ՀամաԶարԿ» կոալիցիայի անդամները ճանաչողական հանդիպում են ունեցել Վանաձորում

ՀԿ Կենտրոնում հունվարից մեկնարկած Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման «ՀամաԶարԿ» կոալիցիայի անդամ ՀԿ-ները ճանաչողական հանդիպումով Վանաձորում էին: Կոալիցիային անդամակցում են 34 ՀԿ-ներ ողջ Հայաստանից, որոնցից 3-ը՝ Լոռու մարզից: Կոալիցիայի նպատակն է բարձրացնել ՀԿ սեկտորի կողմից կառավարության համայնքային զարգացման և կառավարման բարեփոխումների հանդեպ վերահսկողության արդյունավետությունը, նոր հարթակ տեղափոխել ՏԻՄ –հասարակություն համագործակցությունը: Այս նպատակին է ծառայելու համազարկ.էյէմ կայքը՝ որպես շփման պարզ մեխանիզմ: Օն-լայն հարթակում քաղաքացին ընտրում է ոլորտը, ներկայացնում հուզող խնդիրը, որի մասին տվյալ ոլորտի մասնագետ- հասցեատերը ծանուցվում էլեկտրոնային փոստով: ՀԿ կենտրոնում կոալիցիայի անդամները քննարկեցին համատեղ նպատակները, խնդիրները և հետագա համագործակցության հեռանկարները, ուղղված, մասնավորապես, համայնքների զարգացման ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծմանն ու ամրապնդմանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *