2026 թ․ մարտի 20-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի և Վանաձորի «Ստ. Զորյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ-ի միջև կրթամշակութային կապերն առավել ամրապնդելու և զարգացնելու նպատակով ստորագրվեց համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը վավերացրին ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանը և տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Չոբանյանը:
Հուշագրի շրջանակներում նախատեսվում է ՝
• համատեղ գիտաժողովների, դասախոսությունների և սեմինարների կազմակերպում,
• մասնագիտական վերապատրաստումների իրականացում,
• կրթական միջոցառումների և ցուցադրությունների կազմակերպում,
• ուսանողների համար պրակտիկայի կազմակերպում,
• տեղեկատվական և մեթոդական նյութերի փոխանակում,
• պատմամշակութային հուշարձանների պահպանության վերաբերյալ կրթական նախագծերի իրականացում,
• ուսանողների գործնական փորձառության ապահովում։
Սույն համագործակցությունը կարևոր քայլ է բուհ-մշակութային հաստատություն կապի ամրապնդման համար և նպաստելու է տարածաշրջանի գիտամշակութային կյանքի ակտիվացմանը։
Ռեկտոր Արմեն Ծատուրյանը նշեց, որ համալսարանը բաց է նմանատիպ համագործակցությունների համար և կարևորում է դրանց շարունակական ու արդյունավետ զարգացումը։




0 Մեկնաբանություն