Մունետիկ

Հագուստ ներկրողները դեմ են նոր կարգավորումներին.բողոքի ակցիա (տեսանյութ)

Եվրասիական տնտեսական միության կարգավորումներով՝ Հայաստանում   սեպտեմբերի  1-ից հագուստը պետք է մաքսազերծվի ոչ թե կիլոգրամով, այլ՝ քանակով: Եթե նախկինում, օրինակ, Թուրքիայից ներկրված հագուստի մեկ կիլոգրամի համար էին վճարում, ապա այժմ պետք է վճարել բոլոր կտորների համար առանձին:

Այսօր Կառավարության շենքի դիմաց  հավաքված տնտեսվարողները  պնդում էին, որ   նման կարգավորումներով հրաժարվում են աշխատել։

«Ապրանքները ներկրված են,  կանգնած են մաքսային պահեստներում, բայց նման գներով ոչ ոք չի ստանում բեռը»,- նշեց ակցիայի մասնակից Օֆելյա Ղազարյանը:

Մեկ այլ մասնակից նշում է. « Կառավարությունը պարզաբանում է,  որ ամեն ինչ արվում է ԵԱՏՄ-ի հսկիչ գներին համաձայն, բայց հաշվի չեն առնում որ մեզ մոտ գնողունակություն չկա և ամեն ինչ ուրիշ է»։

Ըստ ակցիայի մասնակիցների՝  իրենք հանդիպել են  վարչապետի օգնական  Սուրեն Ղամբարյանի հետ: Վերջինս ասել է՝  գնային փոփոխություններ տեղի են ունեցել , բայց թանկացումներ չեն եղել, ինչը տնտեսվարողները կարող են ստուգել։

Տնտեսվարողները պնդում են, ստուգել են, այլ պատկեր է. «Հետաքրքրության համար մտա, որպեսզի գներն իմանամ:  Ինձ ասացին, որ  3.25  դոլարի փոխարեն վճարելու եմ 7 դոլար »:

Նրանք  վստահեցնում են՝  մինչեւ հարցը չկարգավորվի, իրենք  բողոքելու են.

«Եթե մինչ այս մարդիկ խնդրում էին 1000 դրամ էժանացնել ապրանքը, հիմա կամ խնդրելու են 3000դրամ էժանացնել կամ տանը նստած շոր են կարելու»:

Տեսանյութը՝ Ազատության

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *