Մունետիկ

Ես համոզված եմ, որ ազատվել եմ աշխատանքից Վանաձորի ՏԻՄ  ընտրություններին մասնակցելու պատճառով. Արմեն Այվազյան

Ավագանու անդամության թեկնածու Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սիրելի՛ Վանաձորցիներ, ուզում եմ տեղեկացնել, որ Միասնական սոցիալական ծառայության գլխավոր  քարտուղարի հրամանով այսօրվանից դադարեցվել է ՄՍԾ-ում իմ ծառայությունը որպես տնօրեն: Հրամանը կայացվել է անհիմն ծառայողական քննությունից հետո և որպես կարգապահական տույժ կիրառվել է ծառայության դադարեցումը: Կից ներկայացնում եմ աշխատանքից ազատման հրամանը և պատճառը: Նշեմ, որ քննության համար հիմք է հանդիսացել իմ առաջադրումը որպես Վանաձոր համայնքի ավագանու թեկնածու: Հնարավոր ազատման մասին ինձ բանավոր զգուշացվել էր: Ուզում եմ նշել, որ իմ աշխատած ժամանակահատվածում կենտրոնը ծառայել է Վանաձորցիներին և որևէ թերություն կամ դժգոհություն չի եղել: Ես համոզված եմ, որ ես ազատվել եմ աշխատանքից Վանաձորի ՏԻՄ  ընտրություններին մասնակցելու պատճառով և համոզված եմ, որ Վանաձորցիները կասեն իրենց խոսքը…
Մնացյալ մանրամասների մասով կլինի մամուլի ասուլիս, որի ժամանակ հանգամանալից  կներկայացնեմ թե՛ պատճառները և թե՛ պահանջները, որ ինձ ներկայացվել են:
Ծառայել և ծառայում եմ Վանաձորցիներին…

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *