Մունետիկ

«Եկեք սպասենք հրաշքներին» կիսամյակային ամփոփիչ համերգ Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցում


«Եկեք սպասենք հրաշքներին» լավատեսական այս խորագրով Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի ճեմասրահում՝ ուսուցիչների առաջին կիսամյակի ամփոփիչ տարեվերջյան հավետու համերգն է: 8 բաժնի 15 աշակերտներ ծնողների և հյուրերի դատին են հանձնում առաջին կիսամյակում ստացած գիտելիքններն ու մասնագիտական կարողությունները: Բազմաժանր երգացանկում տեղ էին գտել դասական, ժողովրդական նաև արտասահմանյան ստեղծագործություններ: 
 Համերգին հանդես եկան նաև դպրոցի նորաբաց թավջութակի և թառի բաժնի աշակերտները: Երաժշտական կատարումներով մասնակիցները շնորհավորեցին ծնողների ու հյուրերի գալիք Ամանորը, առավել համարձակները տեսախցիկի առջև խոսեցին  մասնագիտական ձեռքբերումներից,  նեղ մասնագիտականից էլ վերլուծություններ արեցին:
  Եղավ նաև պարային կատարում, հանդես եկան «Նռենի» խմբակի սաները, պարուսույց՝ Վեներա Դարչինյան, «Կաքավիկ»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *