Մունետիկ

Դյուցազնագրքում պաշտոնապես գրանցվել է Զորիկ Պողոսյանի՝ հունիսի 16-ին սահմանած ռեկորդը

 Զորիկ Պողոսյանն ստացել է Դյուցազնագրքի ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանի ստորագրությամբ Դյուցազնագիրն առ այն, որ 200 կգ կշռող ծանրաձողն ուսերին կատարել է կքանիստ վարժությունը, այս դիրքում պահելով 40 վայրկյան: Առաջիկայում նույն ռեկորդը պատրաստում է կատարել Գինեսսի գրքում գրանցելու համար: Դյուցազնագրքի ռեկորդը Զորիկը նվիրել էր Գուգարքի ՀՓՋ հրշեջ-փրկարար Սամվել Դեվելյանի հիշատակին նաև «Կամուրջ 88» նախագծին: Ծանրամարտիկ, ուժային եռամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ԱԻՆ Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը Դյուցազնագրքում իր առաջին հաջողությունն ուղղակիորեն պայմանավորում է կամային իր որակներվ 3 ամսվա քրտնաջան փորձերով, Վանաձորի քաղաքապետարանի, Դյուցազնագրքի ասոցիացիայի, Փաուերլիֆթինգի ֆեդերացիայի և ԱԻՆ-ում աշխատող իր գործընկերների աջակցությամբ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *