Մունետիկ

Դեբեդ գետ դարձյալ հանքարդյունաբերական թափոններ են լցվել.ահազանգում են բնակիչները

SOS․․․
Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդ գետի առափնյա Պտղավան և այլ գյուղի ֆերմերները ահազանգել են, որ սկսած առավոտվա ժամը 4-ից գետը ստացել է մոխրագույն երանգ և ակնհայտ է, որ գետին խառնվել են հանքարդյունաբերական թափոններ։ 
Գյուղացիները չեն կարողացել ոռոգել իրենց այգիները։ 
Վերջին շաբաթների ընթացքում այս իրավիճակը շարունակաբար կրկնվում է։  Հուլիսի 25--ին էլ ահազանգել էին Ճոճկան գյուղից, որ ֆերմերները առավոտվա ժամը 7-ից սպասում են, որպեսզի պոմպակայանը Դեբեդ գետից ջուր մղի դեպի դաշտեր, սակայն պոմպակայանի աշխատակիցները չեն մղել, սպասել են մինչև ժամի առավոտվա 10:00, որպեսզի ջորը մի փոքր պարզի և նոր սկսեն ջրամղման աշխատանքները ու այդպես շարունակվում է արդեն շաբաթներ։ Ակնհայտ է, որ թափոնները գետն են լցվում գիշեվա ժամերին։ Ես այսօր առավոտվանից մինչև հիմա անցել եմ գետի Ախթալա-Այրում տարածքը ընկնող հունով, ստուգել եմ աղտոտման,  բոլոր հնարավոր աղբյուրները, սակայն բոլոր տեղերը ջրերը արդեն պարզված էին։ Հավանաբար արտահոսքը դեպի գետ սկսում է գիշերվա ժամը 1-2-ից հետո մարդկային գործոնով պայմանավորված և հատուկ։  
Արդյունքում ինչ ունենք, վարկի տակ ճռնչող հարյուրավոր  ֆերմերների, գյուղացիների բերքը փչանում և աղտոտվում է, ծառերը չորանում են,  երեխաների և մարդկանց առողջությանը վնաս է հացվում։ 
 Էս ինչ բացթողի և արհամարական վիճակ է և անգործություն։ 
Այդպես չի կարող շարունակվել,  Նոյեմբերյան համայնքի Դեբեդի առափնյա գյուղերի բնակիչները արդեն իսկ դիմումներ են պատրաստում և պետք կլինի կանեն ավելին,_գրել է բնապահպան Օլեգ Դուլգարյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *