Մունետիկ

«DAROINK»-ի մենեջերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

«DAROINK» (ԴԱՐՈՅՆՔ) քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է արձանագրվել: Տեղեկությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատել է ընկերության տնօրեն Կարապետ Աֆրիկյանը:

Վարակված անձն ընկերության մենեջերն է, ով հիմնականում շփում է ունեցել խանութների հետ, արտադրության հետ շփում չի ունեցել, -ասել է Աֆրիկյանը:

Աշխատակիցը հիվանդանոց է դիմել մարտի 29-ին, վարակվածության փաստը հաստատվել՝ ապրիլի 1-ին,-հայտնել է նա:

«Արտադրամասն ամեն օր 4-5 անգամ ախտահանվում է, մաքրվում,  աշխատողներն օրը մի քանի անգամ ջերմաչափվում են»,-ասել է տնօրենը՝ բացառելով, որ արտադրամասում հնարավոր է այլ դեպքեր արձանագրվեն:

«Աշխատակիցներից որևէ մեկը  վարակված անձի հետ չի շփվել»,-վստահեցրել է Աֆրիկյանը:

Նա նաև փոխանցել է, որ արտադրամասն այս պահին չի աշխատում, քանի որ հանգստյան օրեր են, այնտեղ այս պահին կատարվում են ախտահանման աշխատանքներ:

Թե աշխատակիցը որտեղ է վարակվել՝ պարզ չէ,-հայտնել է նա:

Առողջապահության նախարարությունից դեպքի վերաբերյալ մանրամասներ չեն հայտնել: Նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն «Ա1+»-ի հարցին ի պատասխան նշել է, որ առանձին դեպքերը չեն մեկնաբանում:

 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *