Մունետիկ

Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Մատինյանը վայր դրեց մանդատը

Վանաձոր ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Արմեն Մատինյանը դեռ մեկ տարի առաջ հրաժարվել էր պարտականություններից  և խմբակցության ղեկավարի պարտականությունները ստանձնել էր համայնքի ղեկավար՝ Մամիկոն Ասլանյանը:  Երեկ էլ Արմեն Մատինյանը վայր է դրել ավագանու անդամի մանդատը: Փորձեցինք հենց իրենից ճշտել ավագանու անդամից հրաժարվելու հանգամանքների մասին.

-Քաղաքական ոչինչ չկա, պարզապես զբաղվածությունս շատ է, բիզնեսի կառավարման հարցում աշխատանքներ կան, որոնք անհամատեղելի են ավագանու աշխատանքի հետ՝ զուտ ժամանակի առումով, -ասաց Մատինյանը:

Վանաձորի ավագանու ՀՀԿ նախընտրական ցուցակի հաջորդ համարը՝ ''Հայաստանի էլեկտրական ցանցեր'' ՓԲ ընկերության  "Դեբեդ" մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սարգսյանի որդին է՝ Արման Սարգսյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *