Մունետիկ

Արթուրո Սայանի «Նահանջը առանց երգի» էսսե-դոկումենտալ ֆիլմի պրեմիերան՝ Վանաձորում (տեսանյութ)

Երևանում, Գյումրիում, ապա և Վանաձորում տեղի ունեցավ ծնունդով վանաձորցի, գերմանաբնակ ռեժիսոր Արթուրո Սայանի «Նահանջը առանց երգի» էսսե-դոկումենտալ ֆիլմի պրեմիերան՝ սփյուռքահայ գրող Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» համանուն վեպի հիման վրա: Արթուրո Սայանը, կարմիր թելի նման ֆիլմի ողջ ընթացքում անցկացնում է ընտանիքին, արմատներին հավատարիմ մնալու և սեփական լեզվից չնահանջելու գաղափարները:Ի դեպ, միջոցառումն առաջինն էր Վանաձորի տիկնիկային թատրոնում՝ վերանորոգումից հետո։ Ֆիլմն ազգային ինքնությունը, սովորույթները, վարքուբարքը ևս մեկ անգամ վերարժևորելու մասին է, խնդիրներ, որոնց ամեն օր բախվում է օտար ափերում ապրող հայը։ Ռեժիսորն օգտագործել է կադրեր ընտանեկան արխիվից, ընտանիքի անդամների ու հարազատների զրույցներով ամբողջացրել ընտանիք_արժեքը։ «Նահանջը առանց երգի»  ֆիլմի պրեմիերային հաջորդեց նաև «Մաեստրո 95» ֆիլմի Վանաձորում 2-րդ ցուցադրությունը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 95_ամյակին:

Մանրամասն՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *