Մունետիկ

Արփի Դավոյանի մարզպետ նշանակվելու հնարավոր տարբերակը

Երեկվանից համացանցում ակտիվ տարածվում է ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի Լոռու մարզպետ նշանակվելու հնարավոր տարբերակը:

«Լոռի» հեռուստաընկերության խմբագրությունը կապ հաստատեց դեռևս գործող մարզպետ Արամ Խաչատրյանի հետ և խնդրեց պարզաբանել տարծվող լուրի իսկությունը: Խաչատրյանը ոչ միայն հերքեց Դավոյանի մարզպետ գալու տարբերակը, այլ նաև ասաց, որ ՔՊ վարչությունում Լոռու մարզպետի թեկնածուի հարց չի քննարկվել և համացանցում շրջանառվող լուրը ապատեղեկատվություն է:

Ավելի ուշ, ի ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց նաև Արփի Դավոյանը.

«Երկու օր է որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբրև շուտով, ստանձնելու եմ Լոռու մարզպետի պաշտոնը, պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա և խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *