Կառավարությունն այսօրվա նիստում Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատեց Արմեն Ծատուրյանի ընտրության արդյունքները։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ մրցույթը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերի 7-ին, երկու հավակնորդ է գրանցվել, նրանց մասնակցությամբ՝ մեկ փուլով անցկացվել է ընտրություն։ Փակ գաղտնի քվեարկությամբ Արմեն Ծատուրյանն ընտրվել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով։
Լոռի հեռուստաընկերության խմբագրությունը շնորհավորում է Արմեն Ծատուրյանին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։



0 Մեկնաբանություն