Մունետիկ

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՍՏԵՐ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՑ

Տաքսի ծառայություն մատուցող «Էլիտար» ընկերությունը տեղեկացնում է, որ Լոռու մարզպետարանի պատվերով նկարահանված տեսանյութը, որտեղ ներկայացվում է, թե իբր մարզպետը ախտահանիչ նյութեր է տրամադրել իրենց, չի համապատասխանում իրականությանը. «Տեքստում ուղեկցող կադրերում էլ մեր մեքենան է, և մեր վարորդը խոսում է մեքենան ախտահանելու մասին, որի համար պետությունը մեզ չի աջակցել ոչ մի հարցում: Մենք դեռ երկու շաբաթ առաջվանից ենք ախտահանում մեքենաները, բայց ֆեյսբուքներ չենք գցում, մեր ուղևորները դա տեսնում և գնահատում են. չի կարելի կեղծ լուրեր տարածել, իբր մարզպետն է անում»,– ասում է «Էլիտար» տաքսի ծառայության ղեկավար Վիկտոր Դարբինյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *