Մունետիկ

Ամանորի տարեվերջյան տոնավաճառը՝ Վանաձորի «Օրրան» բարեգործականում

2013թ-ից Վանաձորի "Օրրան" բարեգործականի հյուրընկալ հարկում բարի ավանդույթ է ձևավորվել Ամանորի նախաշեմին բարեգործական տոնավաճառ կազմակերպելը: Տարեվերջի հերթական այս տոնավաճառին տաղավարները ծանրաբեռնված էին մեկը մյուսից ինքնատիպ, գունային յուրօրինակ լուծումներով թեմատիկ հուշանվերներով, դեկորատիվ պարագաներով՝ պատրաստված օրրանցիների, "Շող" ցերեկային կենտրոնի, Վանաձորի մանկատան, "Ապրիկոտ"_ի, ՏՈՒՆ համայնքային զարգացման կենտրոնի, Ստեփանավանից "Լիարժեք կյանք",  "Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ" և  "Խաչվող ուղիներ" ՀԿ շահառուների և նրանց ծնողների կողմից:  
Մասնակցում էին նաև Արևաշող, Վարդաբլուր, Յաղդան և Մեծ Պարնի համայնքները:  Արևաշող համայնքից Վրեժ Հակոբջանյանը և ընկերները տոնավաճառից գոյացած հասույթը ուղղելու են գյուղի երիտասարդական կենտրոնի զարգացմանը: Ծնողների օգնությամբ տոնավաճառին պարաստվել են 1 շաբաթվա ընթացքում:
Ներկայացվել է "Օրրան" կավագործության, փայտագործության, կարուձևի ձեռագործության խմբակների սաների աշխատանքները: Տոնավաճառը ոչ միայն հասույթ ստանալու, այլև սաների կարողությունների զարգացնելու նապատակով է կազմակերպվում:
Այս տարվա տոնավաճառը համաֆինանսավորել էր ՀԳ ԿԳ, մշակույթի և սպորտի նախարարությունը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *