Մունետիկ

Աղետների դիմակայության օր` ՎՊՀ

Վանաձորի պետհամալսարանում պայմանական տարհանում է։ Ուսանողներն ու դասախոսական կազմը տարհանվել է ԲՈՒՀ-ի տարածքից։ Ավտոսանդուղքին Ռուսաց լեզու և գրականություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Խաչատրյանն է, որին բացարձակ անվտանգ պայմաններում փրկարարը դուրս է բերում խցանված գոտուց: Անհանգստության առիթ չկա։ Սա ընդամենը հատուկ տակտիկական ուսումնավարժություն է՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՎՊՀ աշխատակազմի և ուսանողների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Ներկաներն ականատես եղան մի քանի սցենարների ևս՝ հրդեհը մարելուց մինչև տուժածին առաջին օգնություն ցուցաբերելու հաջորդական քայլերն ու տուժածին պատգարակով պարանի օգնությամբ վտանգավոր գոտուց տարհանելու ընթացքը: Պայմանական տուժածը բուհի ֆիզմաթ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Գևորգ Հախվերդյանն է: ԱԻՆ-ի և Վանաձորի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի համատեղ հատուկ տակտիկական ուսումնավարժության ցուցադրությունը կազմակերպվել է 88-ի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով՝ «Աղետների դիմակայության օր» միջոցառման շրջանակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *