Մունետիկ

Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները

Փրկարար ծառայության ստորաբաժանումներն օժանդակել են վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող գազի վթարային ծառայությանը, էլցանցին, կապի և ջրամատակարարող ընկերություններին։

Աղետից տուժած բնակավայրերում շարունակվում են նկուղներից՝ ջրահեռացման, փողոցներից ու բակերից՝ ջրաբերուկների մաքրման, տարհանման, ինչպես նաև հիմնական ճանապարհներից կտրված բնակավայրերի բնակիչներին սննդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովման աշխատանքները։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *