Մունետիկ

4 գյուղում, ուր պարտվել է ՔՊ-ն, համայնքապետերը հրաժարական են տվել․ Առավոտ

ՀՀ Արագածոտնի մարզի չորս եզդիական համայնքների՝ Դդմասար, Արևուտ, Սորիկ և Օթևան համայնքների ղեկավարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել:

«Առավոտ»-ի հետ զրույցում նրանք հաստատել են, որ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իրենց կանչել և պահանջել է հրաժարականի դիմում գրել: Նշենք, որ այս համայնքներում ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն պարտվել էր:

Հիշեցնենք, որ   համայնքի ղեկավարներն ընտրված պաշտոնյաներ են. մարզպետն իրավունք չունի նրանց նման պահանջ ներկայացնել:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *