Մունետիկ

2020-2021 թթ. ևս շաքարային դիաբետ ունեցողներն կապահովվեն «Դիաբետոն ՄՌ 60» դեղով

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել առողջապահության նախարարության առաջարկը: Փոփոխություն կատարելով «ՀՀ կարիքների համար դիաբետոն 60 մգ դեղի գնման 2015-2019 թթ. գործընթացը կազմակերպելու մասին» որոշման մեջ` 2 տարի ժամկետով երկարաձգվել է Դիաբետոն 60 մգ դեղի գնման գործընթացը:
Այսպիսով, շաքարային դիաբետ ունեցող անձինք 2020-2021 թվականներին ևս պատշաճ կերպով և անխափան կապահովվեն ֆրանսիական «Les Laboratories SERVIER» ընկերության արտադրության «Դիաբետոն ՄՌ 60-ի (գլիկլազիդ)» դեղով:
ՀՀ Առողջապահության նախարարություն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *