Մունետիկ

13 կինոփառատոների մրցանակակիր ՛՛Իսթ Սայդ Սուշի՛՛- ն Վանաձորում էր:

13 կինոփառատոների մրցանակակիր ՛՛Իսթ Սայդ Սուշի՛՛- ն Վանաձորում էր:

ՀՀ և ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը  նշանավորվում է ամերիկյան մշակութային շրջագայություններով: Անմասն չէ նաև  Վանաձորը:  Ողջույնի խոսք՝ ամերիկյան դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սոմմեր Բրայերսից, ապա և անվճար կինոդիտում: Էկրանին 13 կինոփառատոների մրցանակակիր Էնթոնի Լուսերոյի հեղինակած ՛՛Իսթ Սայդ սուշի՛՛ դրաման է: Ֆիլմը ծագումով լատինաամերիկացի Հուանայի մասին է, ով երազում է սուշիի վարպետ  խոհարար դառնալ: Աղջկան միայնակ մեծացնող երիտասարդ կինը՝ հայտնվելով կյանքի դժվարին իրավիճակում, ընկճվելու փոխարեն մարտահրավեր է նետում բոլորին՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *