«Հայաստան» մարզական միության Վանաձորի մասնաճյուղում արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված իր 10 մարզիկների հիշատակն անմահացնող հուշաքար է բացել: Պատերազմին ընդհանուր թվով մասնակցել էին մարզադպրոցի 31 մարզիկներ, նրանցից մեկից դեռևս տեղեկություն չունեն, մյուսները շարունակում են ծառայությունը: Բռնցքամարտիկներ՝ Սերոժ Մուրադյան, Հրաչյա Արզումանյան, ըմբշամարտիկներ՝ Արման Աղվանյան, Դավիթ Ասլիյան, Արթուր Սիմիկյան, ձյուդոյիստներ՝ Դավիթ Հակոբյան, Դավիթ Մնացականյան, Գոռ Բարոյան, սամբո ըմբշամարտիկներ՝ Գոռ Բաբայան, Գագիկ Միկիչյան: Տղաների անուններն անմահացան վաստակավոր մարզիչ, սպորտի վարպետ Ֆրիդ Փանոյանի անվան հուշաղբյուրին՝ կից հուշաքարին: Նախախնամությո՞ւն էր, թե՞ զուգադիպություն, հերոսացած տղաներից Հրաչյան միշտ առանձնակի ծարավ էր զգում՝ այս աղբյուրի մոտ,-հիշում են ներկաները: Հայաստանի պաշտպանությանը հերոս մարտիկ դաստիարակելու համար «Հայաստան» մարզական միության ՎՄ -ի կողմից Արցախյան 44-օրյա օրյա պատերազմում անմահացած հերոս մարզիկների ծնողները պարգևատրվեցին շնորհակալագրերով։ Հուշաքարի մոտ նաև ծաղիկներ են խոնարհվել:
10 հերոս մարզիկների անունով հուշաքար է բացվել «Հայաստան» մարզական միության Վանաձորի մասնաճյուղում

0 Մեկնաբանություն