Տեղական քաղաքականություն

Գևորգ Կուտոյանը հրազենային վնասվածք է ստացել քունքի շրջանում. (տեսանյութ)

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողներին ներկայացրած մանրամասների ժամանակ ասել է, որ  դեպքի վայրում հայտնաբերվել է «Գլոք» տեսակի ատրճանակ։ «Տեղում պարզել ենք՝ օրինական պարգևատրման կարգով ստացած իր զենքն է, որը Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից է նրան տրվել»,- ասել է նա։ Ըստ Արթուր Մելիքյանի՝ բնակարանում հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, սենյակի պատերին կան վնասվածքներ։ Արթուր Մելիքյանը նշեց, որ Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք է ունեցել քունքի շրջանում։ Նրա տեղեկացմամբ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին թույլ չեն տվել բարձրանալ դեպքի վայր։ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: «Բայց բազմաթիվ վարկածներ է առաջ քաշվելու։ Կարող է լինել սպանություն, սպանություն՝ քողարկված ինքնասպանությամբ, բազմաթիվ վարկածներ։ Հետագայում համալիր փորձաքննություններով և մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել»,- նշել է Արթուր Մելիքյանը։

Նա հայտնել է, որ տեսանկարահանող սարքերի մի շարք զննություններ է արվել, տեսաձայնագրություններն արդեն առգրավման գործընթացում են։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *