Տեղական քաղաքականություն

Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Մենք որևէ մեկին չենք ասել՝ դուրս եկեք Բերձորից,-ԱՀ խորհրդարանում հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցին, որում ընդդիմադիր գործիչը մասնավորապես ասում էր, թե 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության, Լաչինի միջանցքով երեք տարվա ընթացքում պետք է նախագծվեր այլընտրանքային ճանապարհի պլանը՝ համաձայնեցնելով կողմերի հետ և հավելում, որ այժմ հրամցնում են մի ճանապարհ, որը Լաչինի միջանցքի երկայնքով է և դուրս է 5 կմ. լայնությունից, որի պատճառով էլ ի հայտ է եկել Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների հայաթափման հարցը: Ընդդիմադիր պատգամավորը, վկայակոչելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց, որ ըստ ՀՀ վարչապետի՝ այս երթուղու ընտրության հարցում ԱՀ իշխանությունները ներգրավված են եղել և իրենք առաջնորդվել են այդ նախընտրություններով, ապա հարցրեց՝ արդյոք այս նոր կառուցվող ճանապարհը կապ ունի՞ 6-րդ կետում նկարագրված ճանապարհի հետ, թե՞ սա այլ ճանապարհ է, միգուցե և բարձրակարգ: Ձեր կողմից տրվե՞լ է համաձայնություն, ե՞րբ և համաձայնություն տալուց առաջ նկատի ունեցե՞լ եք նշված բնակավայրերի հայաթափման հարցը։

«Կապված երթուղու հետ, մենք ունեցել ենք մի քանի առաջարկություն՝ և՛ Ադրբեջանի կողմից, և՛ ՌԴ-ի կողմից. բոլոր առաջարկությունները մերժվել են: Գործող մայրուղին, ավելի ճիշտ առաջարկվողը, քննարկվել է մի քանի անգամ՝ Անվտանգության խորհրդում, որին մասնակցել են ԱԺ-ում ներկա բոլոր քաղաքական ուժերը: Մենք ընտրել ենք, ըստ մեզ, լավագույն տարբերակը: Կան գաղտնիքներ, որոնք ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել: Ինչո՞ւ ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով անվտանգային հետագա մեր խնդիրը:

Ճանապարհն ավարտվելուց հետո, մենք հնարավորություն ենք ունենալու մեր կարծիքն ասելու՝ որակի առումով համապատասխանո՞ւմ է այն ստանդարտներին, որը մենք ենք ուզում, արդյոք լինելու է անվտանգ, իսկ իմ կարծիքով՝ շատ ավելի անվտանգ է լինելու՝ բազմաթիվ անվտանգային խնդիրներ հաշվի առնելով»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

ԱՀ նախագահն ասել է, որ Սուս գյուղում այսօր համարյա բնակիչ չկա և շեշտել՝ր անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք: Արայիկ Հարությունը քիչ հավանական է համարում Բերձորում  մեր հայրենակիցների հետագայում ապրելու հնարավորությունը,  բայց Աղավնոյում շարունակելու են պայքարը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *