Տեղական քաղաքականություն

Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, բայց սահմանափակումները մեղվացվել են. ՀՀ կառավարություն (տեսանյութ)

Կառավարությունը 2020 թվականի օգոստոսի 12-ի արտահերթ նիստում ի թիվ այլ որոշումների, ընդունեց որոշում արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարաձգելու մասին։

Մեղմացվել են սահմանափակումները։

- Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը:

- Վերացվել է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը՝ որոշակի կանոնների պահպանմամբ՝ մասնավորապես անհրաժեշտ է դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր։

- Մեղմացվել են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից ներկայացված անվտանգության կանոնները։

- Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *