Տեղական քաղաքականություն

Անձնական տվյալներին միջամտություն ենթադրող նախագծերի փաթեթը չընդունվեց(տեսանյութ)

Խորհրդարանն 2-րդ ընթերցմամբ՝ 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չի ընդունել կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության տվյալներին։

Մինչ քվեարկությունը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ իրենք  չեն մասնակցելու և հորդորել  «Բարգավաճ Հայաստանին» ևս չմասնակցել։

«Իմ  քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ   ընդդիմադիրներին կոչ է արել կողմ քվեարկել։

Քվեարկությունից հետո, Մակունցը հայտարարել է, որ  ընդդիմադիրների կրավորական կեցվածքը նպաստում է բուժհամակարգի պարալիզացմանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *