Միջազգային

Վրաստանում արտակարգ դրությունը չի անդրադառնա մեդիայի վրա

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ երկրում արտակարգ դրությունը չի անդրադառնա մեդիայի վրա, հաղորդում է Գրուզիա օնլայնը:

«Արտակարգ դրությունը, որը հայտարարվել է երկրի ամբողջ տարածքում, չի անդրադառնա մեդիայի վրա: Մեդիային միայն մեկ պահանջ է առաջադրվել՝ հետեւել անձնական անվտանգությանն ու հոգ տանել առողջության մասին: Այլ սահմանափակումներ չկան»,- նշել է Գախարիան:

Ավելի վաղ Վրաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել:  

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *