Միջազգային

Վրաստանի Խորհրդարանի մուտքի մոտ վրաններ են տեղադրվել.Aliq.ge

Ցուցարարները Վրաստանի խորհրդարանի բոլոր մուտքերը կողպեքներով և շղթաներով փակել են, դարպասներից Վրաստանի և ՆԱՏՕ-ի դրոշները կախել, մուտքերի մոտ էլ վրաններ տեղադրել՝ գիշերելու համար: Խորհրդարանի մուտքերին կողպեքներն ամրացրել են ընդդիմադիր պատգամավորներ Գիգի Ուգուլավան և Գիգա Բոկերիան: Ըստ նրանց՝ սա արվում է, որպեսզի «Վրացական երազանքի» պատգամավորները չկարողանան մուտք գործել խորհրդարան: Հիշեցնենք, որ Թբիլիսիում, Ռուսթավելի պողոտայում մեկնարկել է լայնամասշտաբ հանրահավաք՝ կառավարության հրաժարականի, ժամանակավոր կառավարություն կազմելու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լուծարման ու մեծամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու պահանջով։

Ցույցն ընթանում է «Միասին ընդդեմ մեկի» խորագրով: Ցույցին միացել են ընդդիմադիր բոլոր կուսակցությունների ղեկավարներն՝ իրենց կողմնակիցներով:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *