Միջազգային

Թուրքիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի

Թուրքիայում սևծովյան առափնյա նահանգներում գրանցված հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD)  փոխանցմամբ՝ Կաստամոնու նահանգից զոհվել է 69 մարդ, Սինոպի նահանգից՝ 9 մարդ, իսկ Բարթինի նահանգից՝ 1 մարդ:

Օգոստոսի 11-ին  Թուրքիայի  հյուսիսում  տեղացած  հորդառատ  անձրևներն առաջացրել են սելավներ, սողանքներ և ջրհեղեղներ:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *