Միջազգային

Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն մտադիր է հեռանալ քաղաքականությունից

Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն մտադիր է հեռանալ քաղաքականությունից  եւ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, հաղորդում է Ֆորմուլա հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: 

Հեռուստաալիքը նաեւ չի բացառում, որ Կալաձեն Վրաստանից կմեկնի Միլան, որտեղ նա ապրել է իր հաջողական ֆուտբոլային կարիերայի ընթացքում: Վերջերս հանրությանը հայտնի է դարձել, որ քաղաքապետն առողջական խնդիրներ ունի եւ զննում է անցնում Թբիլիսիի կլինիկաներից մեկում: 43-ամյա Կալաձեի մոտ ախտորոշվել է վեստիբուլոպատիա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *