Միջազգային

Սերբիան չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի հետ

Սերբիայի կառավարությունը չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար: ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ և տարանցել Սերբիայի տարածքով՝ սահմանի հատման պահից 90 օրվա ընթացքում: Այս մասին տեղեկացրել է Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի կայքը: Սերբիայի Հանրապետությունը նախատեսում է նաև դիվանագիտական ներկայացուցչություն բացել Երևանում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *