Միջազգային

«Սա պատմական որոշում է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի համար».Թաներ Աքչամ

Անվանի թուրք պատմաբան և ցեղասպանագետ Թաներ Աքչամը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշման կայացումից հետո այդ լուրով կիսվել է Facebook սոցիալական ցանցում,- տեղեկացրել է  ermenihaber.am կայքը:
Հրապարակմանը կից Աքչամը հետևյալ գրառումն է կատարել․
«ԱՄՆ Կոնգրեսից հետո Սենատն էլ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը։ Սա պատմական որոշում է, ոչ միայն հայերի համար, ողջ Թուրքիայի մարդկության համար էլ սա կարող է շրջադարձային կետ լինել։ Որոշ տեղեր գրում են, թե որոշումը դեռ պետք է հաստատման ուղարկվի և նման բաներ։ Բայց սա հաստատման ենթակա որոշում չէ։ ԱՄՆ կառավարության 3 կարևոր սյուներից 2-ը՝ Կոնգրեսն ու Սենատն արդեն ճանաչել են Ցեղասպանությունը։ Եվ եթե անգամ Թրամփը պաշտոնապես չօգտագործի ցեղասպանություն բառը, մեկ է, իրավական տեսանկյունից արդեն կարող ենք ասել, որ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը տարբերվում է այլ երկրների ճանաչումից։ Կարելի է ակնկալել, որ ԱՄՆ-ի դատարաններում արդեն մեկը մյուսի հետևից դատական գործեր կհարուցվեն, որոնք Թուրքիայի համար շատ գլխացավանք կստեղծեն։ Տեսնենք, թե Թուրքիան ինչպես կարձագանքի»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *