Միջազգային

Ռուսաստանն արգելափակել է Ֆեյսբուքի հասանելիությունը (տեսանյութ)

2022 թվականի մարտի 4-ին որոշում է կայացվել արգելափակել Facebook-ի հասանելիությունը ՌԴ տարածքում: Այս մասին տեղեկացնում է Ռոսկոմնադզորը։
 
«2020 թվականի հոկտեմբերից Facebook-ի կողմից ռուսական լրատվամիջոցների և տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ խտրականության 26 դեպք է գրանցվել։ Վերջին օրերին սոցցանցը սահմանափակել է մուտքը դեպի  «Զվեզդա» հեռուստաալիք, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալություն, «Սպուտնիկ», «Russia Today», «Լենտա.ռու» և «Գազետա.ռու» :

Facebook-ի գործողությունները հակասում են օտարերկրյա ինտերնետային հարթակներում տեղեկատվության ազատ հոսքի և ռուս օգտատերերի համար ռուսական լրատվամիջոցներին անարգել մուտքի հիմնական սկզբունքներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

"Ամերիկայի Ձայն"-ը կարճ հոլովակ է տարածել արգելքները շրջանցելու մասին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *