Միջազգային

Ռուսաստանը ԱՊՀ անօրինական ներգաղթյալներին մինչ հունիսի 15-ը ժամանակ է տվել

ՌԴ ներքին գործերի նախարարությունը պահանջում է ԱՊՀ երկրներին, որպեսզի իրենց քաղաքացիները, որոնք ՌԴ տարածքում են անօրինական, մինչև հունիսի 15-ը լքեն երկիրը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: 

ՆԳՆ վիճակագրության համաձայն, այսօր Ռուսաստանում Ուզբեկստանից ավելի քան 332 հազար անօրինական միգրանտ կա, Տաջիկստանից՝ 247 հազար, Ուկրաինայից՝ 152 հազար, Ադրբեջանից՝ 120 հազար, Ղրղզստանից՝ 115  հազար, 61 հազար Հայաստանից, 56 հազար Մոլդովայից, 49 հազար Ղազախստանից:

«Եթե միասին մինչև հունիսի 15-ը ճլուծենք այս հարցը,  այդ մարդիկ կպատժվեն ընդհուպ մինչև վտարում և սահմանների փակում: Ես կցանկանայի, որ քարոզչական աշխատանքներ իրականացնեիք ձեր երկրներում  լրատվամիջոցների, բլոգերների հետ աշխատանքի միջոցով»,- ասել է նա:

Դեկտեմբերի կեսերին Վլադիմիր Պուտինը իր հրամանագրով երկարացրել էր  Ռուսաստանում միգրանտների ժամանակավոր կացությունը ՝ կապված կորոնավիրուսի հետ, մինչև 2021 թվականի հունիսի 15-ը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *