Միջազգային

ՌԴ-ը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Ազգային հետախուզության ղեկավարների դեմ

ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է նախկին և գործող ամերիկացի պաշտոնյաների ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստան արգելվում է հակառուսական ուղղության մշակմանն ու իրագործմանը մասնակցության պատճառով: 

1․Մերիկ Գարլանդ, ԱՄՆ գլխավոր դատախազ,
2․ Մայքլ Կարվախալ, ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոյի տնօրեն,
3․ Ալեխանդրո Կարվախալ, ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար,
4․ Սյուզան Ռայս, ԱՄՆ նախագահի ներքին քաղաքականության հարցերով խորհրդական, ՄԱԿ-ում նախկին մշտական ներկայացուցիչ և ազգային անվտանգության գծով օգնական,
5․ Կրիստոֆեր Ռեյ, ՀԴԲ տնօրեն,
6․ Էվրիլ Հեյնս, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն,
7․ Ջոն Բոլթոն, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական և ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ,
8․ Ռոբերտ Վուլսի, նախկին տնօրեն ԿՀՎ։

Սմոլենսկի հրապարակում պարզաբանել են, որ նման որոշում են կայացրել` ի պատասխան ռուս պաշտոնյաների դեմ մարտի 2-ին սահմանված ամերիկյան պատժամիջոցների:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *