Միջազգային

Պուտինն ու Մակրոնը պայմանավորվել են ԼՂ հարցով կոնկրետ նախաձեռնությունների շուրջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հանդես գալ «կոնկրետ նախաձեռնություններով»՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Figaro-ն, այդ մասին հայտարարել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը: 

Պուտինի հետ հեռախոսազրույցում Մակրոնն ընդգծել է պատանդների, հումանիտար աջակցության և ժառանգության պահանման հարցերում կոնկրետ առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը:

«Երկու նախագահները պայմանավորվել են վերականգնել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրավիճակի տևական կարգավորման հասնելու գործում: Առաջիկա օրերին այդ ուղղությամբ կլինեն կոնկրետ նախաձեռնություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *