Միջազգային

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մանրամասն քննարկվել է Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է «Ռիա Նովոստին»։

Մանրամասն քննարկվել է Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը: Նշվել է երկրում կայունության և քաղաքացիական խաղաղության ապահովման կարևորությունը, կարգուկանոնի և օրինականության խստագույն պահպանումը :

Ընդգծվել է ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրների առաջնահերթ բնույթը: Նախագահները պայմանավորվել են ամրապնդել երկկողմ համակարգումը աֆղանական խնդիրների վերաբերյալ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *