Միջազգային

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարրաֆը դատապարտվել է մահապատժի

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարրաֆը դատապարտվել է մահապատժի։ Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ, գրում է РИА Новости-ն։
 
Առաջին անգամ Պակիստանի պատմության մեջ  հատուկ դատարանի կոլեգիան՝ բաղկացած 3 անդամից, մահապատժի է դատապարտել Պակիստանի նախկին նախագահին՝ երկրի Սահմանադրության 6-րդ հոդվածով: Օրենքի համաձայն, յուրաքանչյուրը, ով խախտում է  Սահմանադրությունը  «ուժի կիրառմամբ կամ ուժի ցուցադրմամբ», մեղադրվում է պետական դավաճանության մեջ: 3 դատավորներից 2-ը քվեարկել են հօգուտ պատժի առավելագույն չափի: 2016-ի մարտին, այն բանից հետո, երբ Պակիստանի Գերագույն դատարանի որոշմամբ նախկին նախագահը հանվել է այն  անձանց ցուցակից, որոնց արգելված էր երկրից դուրս գալը, 72-ամյա Մուշարաֆն ուղևորվել է Արաբական միացյալ էմիրություններ՝ բուժման: Այդ ժամանակվանից նա գտնվում էր Դուբայում և, ըստ քննության վարկածի, թաքնվում արդարադատությունից՝  քրեական հանցագործություններով իրեն  առաջադրված մեղադրանքների հետ կապված: Մուշարաֆը երկիրը ղեկավարել է 2001-2008 թվականներին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *