Միջազգային

Փոթորիկի ու հորդառատ անձրևների պատճառով 7 մլն. մարդ լքել են տները Ճապոնիայում

BBC-ի տեղեկացմամբ՝ փոթորիկն ու հորդառատ անձրևները պատուհասել են Ճապոնիային։ "Հագիբիս" թայֆունը, ինչպես սպասվում էր, կարող է ամենաուժեղը լինել վերջին 60 տարվա ընթացքում։ 16 մարդ անհետ կորել է, հայտնել է NHQ պետական հեռուստաընկերությունը` հավելելով, որ ավելի վաղ հաղորդվել Էր 5 զոհերի մասին:  Ավելի քան 7 մլն. մարդ հարկադրված են եղել լքել տները՝  հեղեղումների սպառնալիքի և սողանքների մասին նախազգուշացումների պատճառով: Տեղեկություններ կան, սակայն, որ ապաստարաններում ընդամենը 50.000 մարդ է գտնվում:

Փոթորիկը Ճապոնիայի ափ է հասել տեղական ժամանակով ժամը 7:00-ի սահմաններում՝ Տոկիոյից հարավ-արեւմուտքից և սկսել շարժվել դեպի հյուսիս: Քամու արագությունը հասել է ժամում 225 կիլոմետրի։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ սա կարող է դառնալ ամենահզոր թայֆունը 1958 թվականից ի վեր։ Այն ժամանակ "Կանագավա" թայֆունին զոհ էին գնացել1200 մարդ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *