Միջազգային

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը իր երկրին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ իր երկիրը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս կապակցությամբ նա գրառում է կատարել սոցիալական ցանցում:

«Հայոց ցեղասպանությունը միայն մեկ ազգի ողբերգություն չէ: Սա սարսափելի ողբերգություն է, որից մարդկությունը, դժբախտաբար, դասեր չի քաղել»,- գրել է Արսեն Ավակովը:

Ավակովն ընդգծել է, որ ցեղասպանության ճանաչումը կնպաստի հետագայում նման հանցագործությունների կանխմանը: Նա բարձր է գնահատել Ուկրաինայի պատմության մեջ հայերի ներդրումը՝ մասնավորապես նշելով 2014-ի Մայդանի ցույցերի ժամանակ առաջինը սպանված խաղաղ բնակիչ Սերգեյ Նիգոյանին:

Արսեն Ավակովը ծնվել է 1964-ի հունվարի 2-ին Բաքվում՝ հայկական ընտանիքում: Նրանց ընտանիքը Ուկրաինա է տեղափոխվել 1966-ին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *