Միջազգային

Նյու Յորքում տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ

Նյու Յորքի ամենաբանուկ պողոտաներից մեկում՝ Time Square-ում, տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ: Նյու Յորքի ամենաբանուկ պողոտաներից մեկում՝ Time Square-ում, տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ: Վահանակների վրա մասնավորապես գրված է. ”Stop Erdogan” (Կանգ առ, Էրդողան), ”Stop tripled femicide in Erdogan’s Turkey” (Դադարեցրեք ֆեմիցիդը էրդողանական Թուրքիայում):

Թուրքիայի իշխանամերձ մամուլն այս միջադեպը շտապել է վերագրել ԱՄՆ-ի գյուլենական համայնքին։ Թուրքիայում գյուլենականների ցանցին դրա հիմնադիր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անունով անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ:

Նշվում է, որ ԱՄՆ-ի հիշյալ պողոտայում գովազդային վահանակների տեղադրումը հարյուր հազարավոր դոլարներ արժե:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *