Միջազգային

Մոսկվայում սպանվել է թայլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

ТАСС լրատվական գործակալության տեղեկացմամբ Մոսկվայում սպանվել է Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը: Նշվում է, որ նախօրեին երեկոյան 40-ամյա մարզիկը  դուրս է եկել Նախիմովի պողոտայի վրա գտնվող իր տնից և մոտեցել իր մեքենային, երբ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել Բոլյանի ուղղությամբ, այդ թվում՝ գլխին, և թաքնվել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զենք օգտագործելու հոդվածներով: Նշվում է, որ 1979 թվականին ծնված Աշոտ Բոլյանը Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն էր և միջազգային մրցաշարերի 17-ակի հաղթող: Գլխավորում էր Հայկական սպորտային ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիան: Բացի այդ, նա Մոսկվայում գրանցված «Կարատ» ընկերության գլխավոր տնօրենն էր: Ընկերությունը նույնպես կապված էր սպորտային ոլորտի հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *