Միջազգային

Մի շարք ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքներն Իրանի և Իրաքի վրայով

Աշխարհի մի շարք ավիաընկերություններ հայտարարել են, որ դադարեցնում են թռիչքները Իրանի եւ Իրաքի օդային տարածքով։ Ռուսական ntv.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին արդեն հայտարարել են ռուսական «Ուրալյան ավիաուղիները», Air France-ը, Singapore Airline-ըs, Air Astanа-ն Lufthansa-ն։

Իսկ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» (UIA) դադարեցրել են թռիչքները դեպի Թեհրան անորոշ ժամանակով՝ Իրանում ընկերության ինքնաթիռի կործանումից հետո:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *