Միջազգային

McAfee հակավիրուսային ծրագրի ստեղծողը մեղադրվում է կրիպտոարժույթի կիրառմամբ խարդախության մեջ

McAfee հակավիրուսային ծրագրակազմի ստեղծող, գործարար Ջոն Մաքաֆիին մեղադրանք է առաջադրվել,- հայտնում է BBC-ն: Մաքաֆին և նրա թիկնապահը մեղադրվում են Twitter-ում կրիպտոարժույթը խթանելու մեջ՝ դրա արժեքը բարձրացնելու համար:  Այնուհետև, ինչպես հաստատվել է, կրիպտոարժույթը ապօրինի կերպով վաճառվել է, ինչի արդյունքում ամբաստանյալները 2 միլիոն դոլար են աշխատել: Մաքաֆին և նրա թիկնապահը չեն մեկնաբանել մեղադրանքները: Ներկայում 75-ամյա Մաքաֆին Իսպանիայում կալանքի տակ է՝ հարկերի հետ կապված առանձին քրեական մեղադրանքներով, որոնք նա հերքում է: Նրան սպառնում է հնարավոր արտահանձնում ԱՄՆ-ին: Նշվում է նաև, որ ամբաստանյալներն իբր ևս 11 միլիոն ԱՄՆ դոլար են աշխատել կրիպտոարժույթի ստարտափներից վճարումների տեսքով՝ Twitter-ում իրենց ակտիվները խթանելու համար, որոնք չեն պարզաբանվել դրանց գնորդներին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *