Միջազգային

Մակրոնը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին կոչ է արել համախմբվածություն հանդես բերել դաշինքի գագաթնաժողովում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՆԱՏՕ-ի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին կոչ Է արել համախմբվածություն հանդես բերել դաշինքի գագաթնաժողովում, որը հունիսի 14-ին բացվում Է Բրյուսելում: 

«Սա կարեւոր օր Է ՆԱՏՕ-ի համար: Դաշինքի գծով դաշնակիցները հանդիպում են Բրյուսելում: Ես համախմբվածության կոչ եմ անում,- գրելԷ Մակրոնը իր Twitter-ում:- Եկեք պարզորոշ հավաստենք այն արժեքները, որոնք մեզ միավորում են, կանոններն ու սկզբունքները, որոնք կազմում են մեր դաշինքի հիմքն ու ուժը»,- դիմել Է նա գագաթնաժողովի մասնակիցներին:

Հունիսի 14-ին Բրյուսելում բացվում Է դաշինքի 32-րդ գագաթնաժողովը, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 30 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները: Հանդիպմանը պետք Է պաշտոնապես ընդունվի դաշինքի նոր բազային փաստաթղթի՝ Ռազմավարական հայեցակարգի մշակումն սկսելու որոշում, որով պատմության մեջ առաջին անգամ ՆԱՏՕ-ն մտադիր Է հայտարարել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Չինաստանի զսպմամբ զբաղվելու իր հավակնությունների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *