Միջազգային

Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

84 տարեկանում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, հայտնում է  РИА Новости-ն։

Տեղեկությունը հաստատել է ներկայիս քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Ցավում եմ, որ կյանքից հեռացել է այդ էներգիայով, կենսասեր մարդը, ով Մոսկվան ղեկավարել է դժվար ժամանակաշրջանում, շատ բան է արել քաղաքի ու մոսկվացիների համար։ Ցավակցում եմ հարազատներին ու մտերիմներին»,- գրել է Սոբյանինը Թվիթերի իր էջում։

Նշվում է, որ Լուժկովը մահացել է Մյունխենի հիվանդանոցներից մեկում, որտեղ նա սրտի վիրահատության էր ենթարկվել։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *