Միջազգային

Մահապատիժ՝ հեռավար կրթության կազմակերպման պաշտոնյային՝ թերացումների համար

Հյուսիսկորեացի մի պաշտոնյա մահապատժի է ենթարկվել «կրթության մեջ հակակուսակցական և հակահեղափոխական գործունեության» մեղադրանքով: Ըստ dailynk.com–ի՝ Պակը նշանակվել է հատուկ հանձնաժողովի նախագահ, որը նախատեսված է երկրում հեռավար ուսուցում կազմակերպելու համար:

Պաշտոնյայի առջև դրված խնդիրը կատարվել է չափազանց դանդաղ, և նա ինքը բազմիցս նշել է, որ պատճառը անհրաժեշտ ռեսուրսների և սարքավորումների բացակայությունն է՝ դժգոհություն հայտնելով այս փաստից: Կիմ Իր Սունգի համալսարանի նախագահ Ռի Գուկ Չոլը դատապարտել է Պակին:

Հանձնաժողովը վերակազմավորվել է, և դրա անդամ հանդիսացող 20 դասախոսները «գաղափարաբանական ստուգման» են ենթարկվում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *